01/18/2025

ՄԱԿ-ը կստեղծի համաշխարհային կորոնավիրուսային հիմնադրամ

ՄԱԿ-ը կստեղծի համաշխարհային կորոնավիրուսային հիմնադրամ

Նորվեգիան մտադիր է ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ, հայտնում է ria.ru-ն՝ հղում տալով պետության արտգործնախարարությանը։

«ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային հիմնադրամը կկարողանա ապահովել կայունություն մեր գործընկերների համար և կօգնի ավելի արդյունավետ դարձնել բոլոր երկրների ջանքերը»,- ասված է երկրի արտաքին գործերի նախարար Ինի Էրիկսեն Սորեյդեի հայտարարության մեջ:

Հիմնադրամը կարող է ստեղծվել 2014 թվականին Էբոլայի դեմ պայքարի համար ստեղծված հիմնադրամի օրինակով, որի գործունեությունը շատ հաջող էր:

«Համաշխարհային ճգնաժամի ժամանակ միջազգային համագործակցությունն ունի մեծ նշանակություն: Մտահոգված ենք այն հարցով, թե ինչպես կարող է վիրուսը ազդել թույլ զարգացող թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրների վրա»,- հավելել է Նորվեգիայի արտգործնախարարը:

Հիմնադրամի ստեղծման մասին պաշտոնական հայտարարություն կարող է արվել այս շաբաթվա սկզբին:

panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: