01/18/2025

ՀՀ-ում կորոնավիրուսով առաջին վարակվածի կնոջ թեստավորումը բացասական արդյունք է տվել

ՀՀ-ում կորոնավիրուսով առաջին վարակվածի կնոջ թեստավորումը բացասական արդյունք է տվել

Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի կնոջ թեստավորումը բացասական արդյունք է տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել: Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից»,- գրել է Թորոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: