01/18/2025

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայկական կողմից սադրանքի մասին

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայկական կողմից սադրանքի մասին

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է:

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը․

«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՐՑԱԽՊՐԵՍ

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: