Ճապոնիան կարող է միայն մեկ տարով հետաձգել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Այս մասին գրում է Sankei-ն: Ըստ պարբերականի, կազմակերպիչները միայն մեկ տարով կարող են հետաձգել խաղերը, քանի որ 2022 թվականին պետք է կայանան ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում: Առաջիկա օրերին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց կունենա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ, և շատ բան կախված է հենց այդ զրույցից:
ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































