01/18/2025

Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ կիրառվող բոլոր դեղամիջոցները

Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ կիրառվող բոլոր դեղամիջոցները

Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ, առնվազն փորձարարական մակարդակով կիրառվող այն դեղամիջոցները, որոնք որևէ դրական արդյունք են ցույց տվել կորոնավիրուսը բուժելու հարցում:

 Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Մենք արդեն ունենք այն բոլոր պրեպարատները, որոնք, առնվազն փորձարարական մակարդակով, աշխարհում հիմա կիրառվում են այս հիվանդության բուժման համար: Քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որ մենք հարյուր տոկոսով վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը, սակայն այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք այս պահին ունենք նաև մեր զինանոցում և դրանք կիրառվում են»,- ասաց Թորոսյանը:

 

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

 

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 235 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։

ԱՐՑԱԽՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: