01/18/2025

ԱԺ-ն հեռավար կրթության կազմակերպման համար 85 համակարգիչ կտրամադրի դպրոցներին

ԱԺ-ն հեռավար կրթության կազմակերպման համար 85 համակարգիչ կտրամադրի դպրոցներին

ՀՀ ազգային ժողովը արտակարգ դրության պայմաններում իր համակարգիչներից 85-ը կտրամադրի դպրոցներին՝ հնարավորինս շատ երեխաների համար հեռավար ուսուցման հասանելիություն ապահովելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի։ Ուստի հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցների (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի)»,-գրել է Միրզոյանը:

Նա կարծիք է հայտնել, որ կգտնվեն բազմաթիվ պետական ու մասնավոր այլ կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք ունեն աշխատանքային վիճակում գտնվող, բայց չօգտագործվող համակարգիչներ։ ԱԺ նախագահը կոչ է արել այդպիսի կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: