01/18/2025

Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է բացատրեն ուր են գնում, ունենան անձը հաստատող փաստաթուղթ. ՀՀ վարչապետ

Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է բացատրեն ուր են գնում, ունենան անձը հաստատող փաստաթուղթ. ՀՀ վարչապետ

Այօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ 1000-ավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է , եւ թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ որ կարեւոր է՝ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը:

Ուղիղ եթերում ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի միայն կենսական նշանակության անհրաժեշտ տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: