01/18/2025

Պուտինը հետաձգեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Պուտինը հետաձգեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժողովրդին ուղղված տեսաուղերձով հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների ապրիլի 22-ին նշանակված հանրաքվեն հետաձգվում է: Որևէ նոր ժամկետ նա չի նշել:

Պուտինը բնակչությանը, փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ է խոստացել, իսկ խոշոր բիզնեսի և մեծահարուստների հարկերը կավելանան:

Նա նաև մեկշաբաթյա վճարովի արձակուրդ է հայտարարել: Մարտի 30-ից ապրիլի 5-ը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային շաբաթ, բայց աշխատավարձը կպահպանվի:

«Ամենաանվտանգը հիմա տանը մնալն է»,- ընդգծել է Պուտինը:

Մայիսի 9-ին նախատեսված հաղթանակի շքերթի մասին Պուտինը ոչինչ չի ասել:

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը վերջին օրերին աճում են` անցնելով 600-ը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: