01/18/2025

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

 ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների, հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15  և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-12-Ո-25 որոշումների շրջանականերում մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այցելել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դատավորների հետ, քննարկվել են արտակարգ դրության պայմաններում դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծման ուղիները, ընթացիկ այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին փորձարկվել է նաև Արաբկիր նստավայրում հեռավար տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովելու նպատակով տեղադրված համակարգը:

 Ի հավելումն նշենք, որ ՀՀ բոլոր դատարաններում նվազագույնը մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

http://court.am/

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: