01/18/2025

24-500 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողներն անտոկոս վարկ կստանան՝ աշխատավարձերը, հարկերն ու կոմունալ վճարումները կատարելու համար

24-500 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողներն անտոկոս վարկ կստանան՝ աշխատավարձերը,  հարկերն ու կոմունալ վճարումները կատարելու համար

2019 թվականի ընթացքում 24 միլիոնից մինչև 500 միլիոն դրամի իրացման շրջանառություն ապահոված տնտեսվարողները Կառավարությունից աջակցություն կստանան: Որոշման նախագիծը գործադիրն ընդունեց այսօր՝ մարտի 26-ի նիստում:

Տնտեսության տարբեր ճյուղերի ընտրության թեմային անդրադառնալով՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն առանձնացրեց հետևյալ ոլորտները.

«Մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային ծառայություններ, այդ թվում և՝ առողջապահության  կազմակերպություններ: Այս աջակցության ծրագիրը նախատեսված է երեք տարիների համար, կազմակերպությունները կընտրվեն իրենց բնորոշ այն չափորոշիչներով, որոնք նրանք ունեցել են 2019 թվականի ընթացքում, և, հետևաբար՝ աջակցությունից կարող են օգտվել նրանք, որոնք չեն ունեցել ժամկետանց վարկային պարտավորություններ և եղել են օրինապահ հարկատուներ: Այս կազմակերպություններն իրենց իրացման շրջանառության 10 տոկոսի չափով կարող են դիմել և վարկավորվել. Կազմակերպությունը դիմում է պետական միջոցներով վարկավորվելու համար և այն ստանում»: Նախարար Խաչատրյանը նշեց, որ  հեշտացված եղանակով նման վարկերը կտրվեն, եթե տնտեսվարողները վճարելու են աշխատակիցների աշխատավարձերը՝ մինչև 300 հազար դրամ, վճարելու են հարկերն ու տուրքերը, կատարելու են կոմունալ վճարումներ, և, եթե ձեռք  են բերելու հումք՝ արտադրության համար:

Ըստ նախարարի՝ վարկերը տրվելու են 36 ամսով, առաջին երկու տարվա համար վարկավորման տոկոսադրույքը կլինի 0 տոկոս, իսկ երրորդ տարին պետք է կազմակերպությունը վճարի 12 տոկոս:

Ըստ նախագծի՝ 6 ամսով վարկ վերցրած տնտեսվարողը կազատվի վարկը վճարելու պարտավորությունից:

168.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: