01/18/2025

Տոկիոյի ՕԽ անցկացման վերջնական ժամկետը հայտնի կլինի երեք շաբաթվա ընթացքում

Տոկիոյի ՕԽ անցկացման վերջնական ժամկետը հայտնի կլինի երեք շաբաթվա ընթացքում

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի նոր ժամկետը հայտնի կլինի առաջիկա երեք շաբաթում:

Այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը: Ժամկետների հետ կապված վերջնական որոշում կկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտեն:
 
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականին:   32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին, բայց հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: 

 ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: