01/18/2025

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել,- 1lurer.am-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդն առաջինն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։ Զինծառայողը թեթև վնասվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նա:

«Ադրբեջանական կողմի զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, իսկ խոսակցությունները, թե առաջինը հայկական կողմն է կրակել, հակառակորդի տեղեկատվական սադրանքն է: Այժմ իրավիճակը սահմանին հանգիստ է»,- ընդգծել է ՊՆ խոսնակը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: