01/18/2025

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության Նախագահի և Արցախի Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության  հայտարարությունը՝  Արցախի Հանրապետության  Նախագահի  և  Արցախի  Ազգային Ժողովի  ընտրությունների  վերաբերյալ

Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունները կլինեն պատմության մեջ առաջին դեպքը, երբ Արցախի քաղաքացիները նույն օրը կընտրեն Արցախի Նախագահ և Արցախի Ազգային Ժողով: Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն վառ արտահայտված քաղաքական կողմնորոշում և տեղեկացվածության բարձր մակարդակ, ու իրենց Հայրենիքի անվտանգության ապահովումը գնահատում են ավելի բարձր, քան միայն քաղաքական գործընթացներն՝ այդ թվում համապետական ընտրությունները: Արցախի բնակչի համար կենսական կարևոր է Արցախի  գալիք ընտրությունների արդյունքում ունենալ այնպիսի քաղաքական կառավարման համակարգ, որը կպաշտպանի ու կապահովի Արցախի անվտանգությունն ու ռազմատնտեսական հզորությունը:

Արցախահայության կարևորագույն բնորոշիչներից մեկը օրինապաշտությունն է, իսկ սեփական ազատությունը՝ կենսական արժեք, որի շնորհիվ էլ արցախցի՛ն է որոշում իր պետության ապագան: Ուստի, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն արցախցիներին կոչ է անում ընտրել Հայաստանի իշխանությունների համար հաճելի ու ընդունելի թեկնածու, նա իր կոչով վիրավորում է պատվախնդիր արցախցու ազատատենչ էությունը և փորձում, դասալիք ու ապազգային սորոսական խմբակների օգնությամբ, Արցախում հաստատել այնպիսի քաղաքական իրավիճակ, որի պայմաններում ինքը կիրականացնի իր հայակործան քաղաքական ծրագրերը և Արցախ կվերադարձնի ադրբեջանական համայնքն ու Ադրբեջանի իրավական վերահսկողությունը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»   կուսակցությունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլից  պահանջում է ոչ մի դեպքում ճնշումներ չգործադրել ու չմիջամտել Արցախում կայանալիք համապետական ընտրական գործընթացներին: Արցախի Նախագահի և Արցախի Ազգային Ժողովի ընտրությունները պետք է զերծ պահել թուրքասեր սորոսի ու արևմտահպատակ ուժերի ենթակայության տակ գտնվող բոլոր խմբակների ազդեցությունից:

Հաղթանակած հերոս արցախցին պետք է ազատ կամարտահայտությամբ ընտրի իր արժանավոր Նախագահին ու ձևավորի օրինապաշտ Ազգային Ժողով:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»   կուսակցությունը վստա՛հ է, որ արցախյան հերոսամարտ հաղթանակած, պատվախնդիր, աշխատասեր և պատասխանատու արցախցին կընտրի Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին՝ որպես Արցախի արժանի Նախագահ ու  կձևավորի  օրինապաշտ  Ազգային  ժողով:

 

Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»
 կուսակցություն  նախագահ՝   Խաչիկ Ասրյան
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: