01/18/2025

Էլեկտրոնային ձևաթղթի հավելվածով նույնպես կարելի է տնից դուրս գալ

Էլեկտրոնային ձևաթղթի հավելվածով նույնպես կարելի է տնից դուրս գալ

Արտակարգ դրության շրջանակներում տեղաշարժի սահմանափակումների օրերին անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալու համար քաղաքացիները ոստիկանության աշխատակիցներին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային ձևաթղթի հավելվածում տեղաշարժի մասին մուտքագրված տվյալները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության ծառայողներն այդ մասին տեղեկացված են:

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք:

«Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է https://ac19.am/app/mobility հղումով: Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը»,- գրել է Ավինյանը:

Տիգրան Ավինյանը հավելել է, որ բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ քաղաքացիները կարող են օգտվել նաև ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: