01/18/2025

Փաշինյանը և Միշուստինը արձանագրել են՝ ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր կերպով

Փաշինյանը և Միշուստինը արձանագրել են՝ ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր կերպով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին հայտնում էվարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից սահմաններին նոր սահմանափակումներ կիրառելու որոշումը։

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն արձանագրել են, որ Հայաստանից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր կերպով և վերը նշված սահմանափակումները չեն ազդի հայկական բեռների տեղափոխման վրա։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն արծարծել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր և ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի միջև ողջ ծավալով բեռնափոխադրումների պահպանման կարևորությունը։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: