01/18/2025

Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. Արսեն Թորոսյան

Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. Արսեն Թորոսյան

Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք այս պահին օգտագործում, որը հավանաբար կանջատենք: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչպիսին է դինամիկան ծանր վիճակում գտնվող 14 պացիենտների մոտ, ինչին նախարարը պատասխանեց. «Միջազգային վիճակագրություն կա, որ եթե պացիենտը ինտենսիվ թերապիայի է անցնում, ապա հիմնականում 50 տոկոսը գնում է ինկուբացիայի եւ դրանց շատ քիչ տոկոսն է ապրում: Մեր թվերը փոքր են եւ կանխատեսում անել մեր թվերի վրա դժվար կլինի: Ամեն կոնկրետ դեպքը ինդիվիդուալ է: Օրինակ ունենք մի դեպք, որ ծանր է, երիտասարդ է, սակայն մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել եւ միջին կդառնա շուտով, ապա նաեւ կապաքինվի»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: