01/18/2025

Oրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար

Oրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, թե աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը սկսել են ավելի շատ գրանցվել երիտասարդների շրջանում:

Նախարարը նշեց, որ տարբեր երկրների վիճակագրությունը տարբեր է, ինչը կախված է տվյալ երկրի կենսակերպից: «Օրինակ, եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, և երիտասարդ մահ կունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Անդրադառնալով հարևան երկրներում տիրող իրավիճակին՝ Թորոսյանն ասաց, որ, օրինակ, հարևաններից մեկի մասին կային չճշտված տվյալներ, թե արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր տարիքի անձինք: «Պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը: Եթե իմ ասած տարբերակն է, այսինքն՝ ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են: Հետևաբար, չի կարելի ասել, որ բոլոր երկրներում այդպես կլինի»,- ասաց նախարարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: