01/18/2025

Ընտրությունները կանցկացվեն առանձնահատուկ պայմաններում. ԿԸՀ

Ընտրությունները կանցկացվեն առանձնահատուկ պայմաններում. ԿԸՀ

Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրությունները կանցկացվեն առանձնահատուկ պայմաններում՝ պայմանավորված աշխարհի առջև ծառացած այնպիսի մարտահրավերով, ինչպիսին նոր կորոնավիրուսի (COVID-19) համախտանիշն է:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով՝ ընտրություններն առավել անվտանգ և ապահով կազմակերպելու նպատակով Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ ԿԸՀ-ն, համագործակցելով հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հետ, օպերատիվ կերպով առողջապահության նախարարության միջոցով ձեռք է բերել պաշտպանիչ միջոցներ: Ընտրության բոլոր մասնակիցները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, դիտորդները և վստահված անձինք անհատապես կունենան կանխարգելիչ միջոցներ:
 
«Մինչև ընտրատեղամաս մտնելը յուրաքանչյուր ընտրող նախապես պետք է ախտահարվի տեղում: Նրանց կտրամադրվեն 1-անգամյա օգտագորման ձեռնոց, դիմակ և անհատական գրիչ: Քվեարկությանն ընտրողները պետք է մասնակցեն՝ որոշակի տարածություն պահպանելով: Սա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվել, այլ ընդամենը պետք է հաշվի առնել զգոնությունը: Տեղամասային ընտրական հանձնաժողովում կլինեն ուղեցույցներ: Իսկ արդեն այսօրվանից տեղամասային ընտրական հանձնաժողովի կենտրոններն ախտահարվում են պատկան մարմինների կողմից»,- մանրամասնել է ԿԸՀ նախագահը:

ԱՐՑԱԽՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: