01/18/2025

ԿԳՄՍ նախարարը բուհերին կոչ է արել վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել

ԿԳՄՍ նախարարը բուհերին կոչ է արել վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է, որ վերջին շրջանում շատ նամակներ է ստացել, որոնք եղել են ուսանողական վարձավճարների մասին: Նախարարը նշել է, որ բուհերին գրություն է ուղարկել, որով առաջարկել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված՝ ուսանողներին ուսման գործընթացից դուրս թողնելուց և արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձերի վճարի ժամանակացույց:

Նախարարը բուհերին նաև առաջարկել է առցանց վճարումներ կատարել ցանկացող ուսանողներին տրամադրել վճարման պայմանների մասին համապատասխան տեղեկատվություն:

«Բուհերն իրենք են որոշում վարձավճարների իրենց ժամանակացույցը, բայց սրանով ես ռեկտորներին առաջարկում եմ, որ նման կարգ սահմանեն, մինչև ապրիլի 14-ը վարձը չվճարելու պատճառով նախ ուսանողներին դուրս չթողնեն և ապահովեն ուսանողների ներգրավվածությունը դասապրոցեսին»,- ասել է նախարար Հարությունյանն ու ուսանողներին հորդորել, որ հնարավորություն ունենալու պարագայում վճարումները կատարել հիմա:

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: