01/18/2025

Համապետական ընտրությունները չհետաձգելու որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված. ԱՀ նախագահ

Համապետական ընտրությունները չհետաձգելու որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված. ԱՀ նախագահ

Բացառվում է, որ դիմենք այնպիսի որոշումների, որոնց հետևանքով կվտանգվի ԱՀ քաղաքացիների առողջությունը և նրանց անվտանգությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով Նոր կորոնավիրուսի պատճառով համապետական ընտրությունների չհետաձգելու մասին հարցին:

Նա իր խոսքում մասնավորապես ասել է. «Մենք կազմակերպել ենք բազմաթիվ և բազմապիսի քննարկումներ և եկել այն տրամաբանական որոշման, որ, Սահմանադրության պահանջներին համապատասխան, ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի կազմակերպենք համապետական ընտրությունները: Այս պահի դրությամբ ԱՀ-ում չի գրանցվել Նոր կորոնավիրուսի դեպք և միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում մշտական դիտարկում ենք ներկայացնում, այսինքն այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»:

Արցախպրես

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: