01/17/2025

Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով

Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին է անդրադարձել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ:

Զեկուցվել է, որ առաջիկա օրերին երկրի առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն:

Այնուհետև, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերին, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

Երեկ ժամը 11-ի դրությամբ հրապարակված տվյալներով՝ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի վարակի 482 դեպք, փաստացի բուժում է ստանում 449 մարդ. վարակակիրներից 30-ն ապաքինվել են, արձանագրվել է մահվան 3 դեպք:

https://www.azatutyun.am/

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: