01/17/2025

ՊԵԿ-ի հայտարարությունը հիփոթեքի դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ

ՊԵԿ-ի հայտարարությունը հիփոթեքի դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝է այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաև վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով»,- ասված է հայտարարության մեջ։

Կից ֆայլով ներկայացվում է նաև անhրաժեշտ տեղեկատվության ձևաթուղթը:

 

 Ձևաթուղթ

 1․ Հանրային ծառայության

համարանիշ_________________________________________

 2.Ձեռք բերվող անշարժ գույքի հասցե (պարտադիր նշել նաև մարզը, համայնքը,քաղաքը)

 3.Սպասարկվող բանկի (վարկային կազմակերպության) անվանումը, վարկային

 պայմանագրի համարը__________________________________

 4.Հետադարձ կապ՝

 էլեկտրոնային հասցե______________________________________________________

 Հեռախոսահամար_________________________________________________________

 5․ Դիմումում  նշված հաշվեհամարը պատկանում  է՝

 ________________________________  - ին

armenpres

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: