01/17/2025

ԼՀԿ-ն կառավարությանն առաջարկել է պաշտոնյաների պարգևավճարներն ուղղել սոցիալական ծրագրերի ընդլայնմանը

ԼՀԿ-ն կառավարությանն առաջարկել է պաշտոնյաների պարգևավճարներն ուղղել սոցիալական ծրագրերի ընդլայնմանը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով, որ ղեկավար կազմի՝ քաղաքական պաշտոնյաների պարգևավճարների ֆոնդն ուղղվի ճգնաժամային իրավիճակում կառավարության նախաձեռնած սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով, որ Հայաստանում ձևավորված պարգևավճարների ֆոնդը վերացվի՝400 հազար դրամից բարձր աշխատվարձ ստացողների համար, և այդ գումարներն ուղղվեն կառավարության սոցիալական փաթեթների կիրառմանը, փաթեթներն ընդլայնելուն»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ նախարարների աշխատավարձը պարգևավճարների հաշվին գրեթե կրկնապատվել է, պատգամավորները ևս 30 տոկոսի չափով պարգևավճարներ են ստացել: «Առաջարկել ենք ղեկավար կազմի, քաղաքական պաշտոնների պարգևավճարների ֆոնդն ուղղել սոցիալական նպատակների իրականացմանը, ներկայացված փաթեթներն ընդլայնելուն: Բազմաթիվ մարդիկ այդ փաթեթների աջակցությունների տակ չեն ընկնում»,-ասաց պատգամավորը:

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում կառավարութունը աջակցության տարբեր գործիքներ է մշակել՝ թե բիզնեսի, թե գյուղատնտեսության, թե այն անձանց համար, որոնք սոցիալական աջակցության կարիք ունեն այս իրավիճակում: Այդպիսի ծրագրերից է օրինակ հղի կանանց աջակցության ծրագիրը, որի շահառու է հանդիսանում այն հղի կինըով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։ 

Արմենպրես

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: