01/17/2025

30 ամյա կին է, վերադարձել է Մոսկվայից. Սյունիքի Գեղի համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է արձանագրվել

ArmDaily.am-ը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղում կորոնավիրուսով վարակվածների մի քանի դեպք է արձանագրվել, ինչի հետևանքով փակվել են գյուղի ճանապարհները, և ոչ ոք չի կարողանում ներս ու դուրս անել գյուղում: Մեզ հայտնել էին, թե վարակի պատճառը եղել է այն, որ ՌԴ-ից վերադարձած քաղաքացին վերադարձել է գյուղ եւ տարեդարձ նշել՝ առանց տեղյակ լինելու իր մոտ կորոնավիրուսի առկայության մասին։

Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Առողջապահության նախարարությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ ժամանակ առ ժամանակ իրենք այդպիսի համաճարակաբանական  գործողություններ տարբեր մարզերում անում են և կոնկրետ չեն կարող ասել՝ այդտեղ եղել է նման դեպք, թե՝ ոչ:

Գեղի համայնքի ղեկավար Վասիլ Գրիգորյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում կա կորոնավիրուսով վարակված մեկ մարդ  և գյուղում կարանտին է.«Մոտ 30 տարեկան է, ամուսնացած է, հիմա գտնվում է Կապանի հիվանդանոցում»: Հարցին՝ ընտանիքի անդամները տա՞նն են ինքնամեկուսացված, Գրիգորյանը պատասխանեց.«Այո ամուսինը, սկեսուրը, սկեսրայրը, տատիկը, ով ապրում է իրենց տանը, ինքնամեկուսացված են»: Գյուղապետը նշեց, որ գյուղի բնակիչները, ովքեր վարակված չեն, կարողանում են մուտք ու ելք անել գյուղից, իսկ այն տեղեկությունները, թե շատերը հողատարածքներ ունեն գյուղում, եկել են մշակելու և չեն կարողանում հիմա դուրս գալ գյուղից կարանտինի պատճառով, գյուղապետը  նշեց. «Ոչ, այդպիսի բան չկա: Չի եղել, որ մեկը գա ու չթողնեն գնա»:

Հարցին՝ տեղյա՞կ է, թե ինչպես է կինը վարակվել, Գրիգորյանն ասաց, որ ամուսինն ու կինը Մոսկվայից են վերադարձել: Նկատառմանը, թե ամուսնու կորոնավիրուսի թեստը բացասակա՞ն է եղել, համայնքապետը նշեց, որ ամուսնուն չեն թեստավորել, քանի որ նա սիմպտոմներ չունի:

Մեր տեղեկություններին, թե Մոսկվայից ժամանած կինն իր ծննդյան տարեդարձն է նշել, շատ հյուրեր է ունեցել, որոնց նույնպես կարող էր  վարակել, Գրիգորյանը նշեց, որ մեծ ծնունդ չի եղել. «Իր ընտանիքի անդամներն են եղել, և մի քանի հարազատ: Բոլորն ինքնամեկուսացված են հիմա»:

Գրիգորյանը հավելեց, որ ընտանիքին սնունդով ապահովում է համայնքապետարանը.«Աշխատակիցները սնունդը դնում են իրենց տան առջև, զանգում են իրենց, իրենք վերցնում են, որպեսզի կոնտակտ չլինի»:

Աղբյուրը՝ ArmDaily.am

ArmDaily.am

-ը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղում կորոնավիրուսով վարակվածների մի քանի դեպք է արձանագրվել, ինչի հետևանքով փակվել են գյուղի ճանապարհները, և ոչ ոք չի կարողանում ներս ու դուրս անել գյուղում: Մեզ հայտնել էին, թե վարակի պատճառը եղել է այն, որ ՌԴ-ից վերադարձած քաղաքացին վերադարձել է գյուղ եւ տարեդարձ նշել՝ առանց տեղյակ լինելու իր մոտ կորոնավիրուսի առկայության մասին։

Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Առողջապահության նախարարությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ ժամանակ առ ժամանակ իրենք այդպիսի համաճարակաբանական  գործողություններ տարբեր մարզերում անում են և կոնկրետ չեն կարող ասել՝ այդտեղ եղել է նման դեպք, թե՝ ոչ:

Գեղի համայնքի ղեկավար Վասիլ Գրիգորյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում կա կորոնավիրուսով վարակված մեկ մարդ  և գյուղում կարանտին է.«Մոտ 30 տարեկան է, ամուսնացած է, հիմա գտնվում է Կապանի հիվանդանոցում»: Հարցին՝ ընտանիքի անդամները տա՞նն են ինքնամեկուսացված, Գրիգորյանը պատասխանեց.«Այո ամուսինը, սկեսուրը, սկեսրայրը, տատիկը, ով ապրում է իրենց տանը, ինքնամեկուսացված են»: Գյուղապետը նշեց, որ գյուղի բնակիչները, ովքեր վարակված չեն, կարողանում են մուտք ու ելք անել գյուղից, իսկ այն տեղեկությունները, թե շատերը հողատարածքներ ունեն գյուղում, եկել են մշակելու և չեն կարողանում հիմա դուրս գալ գյուղից կարանտինի պատճառով, գյուղապետը  նշեց. «Ոչ, այդպիսի բան չկա: Չի եղել, որ մեկը գա ու չթողնեն գնա»:

Հարցին՝ տեղյա՞կ է, թե ինչպես է կինը վարակվել, Գրիգորյանն ասաց, որ ամուսինն ու կինը Մոսկվայից են վերադարձել: Նկատառմանը, թե ամուսնու կորոնավիրուսի թեստը բացասակա՞ն է եղել, համայնքապետը նշեց, որ ամուսնուն չեն թեստավորել, քանի որ նա սիմպտոմներ չունի:

Մեր տեղեկություններին, թե Մոսկվայից ժամանած կինն իր ծննդյան տարեդարձն է նշել, շատ հյուրեր է ունեցել, որոնց նույնպես կարող էր  վարակել, Գրիգորյանը նշեց, որ մեծ ծնունդ չի եղել.«Իր ընտանիքի անդամներն են եղել, և մի քանի հարազատ: Բոլորն ինքնամեկուսացված են հիմա»:

Գրիգորյանը հավելեց, որ ընտանիքին սնունդով ապահովում է համայնքապետարանը.«Աշխատակիցները սնունդը դնում են իրենց տան առջև, զանգում են իրենց, իրենք վերցնում են, որպեսզի կոնտակտ չլինի»: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: