01/17/2025

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչն է խոչընդոտում մեր գինեգործական արտադրանքի շուկայահանմանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչն է խոչընդոտում մեր գինեգործական արտադրանքի շուկայահանմանը

«Օրենսդրությամբ սահմանված է գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի վարման պարտադիր պահանջ։

Մասնավորապես՝ կառավարության լիազորած պետական մարմինը պարտավոր է յուրաքանչյուր տարի կատարել Հայաստանում արտադրված գինեգործական արտադրանքի եւ դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի որոշակի խմբաքանակների H2 եւ C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն եւ գրանցել դրա արդյունքները: Այս գործընթացի շրջանակներում գինեգործական արտադրանք արտադրողները յուրաքանչյուր տարի պարտավոր են իրենց միջոցների հաշվին լիազոր մարմին ուղարկել իրենց արտադրած գինեգործական եւ դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշներ՝ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար:

Եվ եթե տվյալ տարի իզոտոպային տվյալների ազգային բանկ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար չեն ուղարկվել գինեգործական արտադրանքի եւ դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշներ, ապա արգելվում է տվյալ գինեգործական արտադրանքի շուկայահանումը:

Այս մասով ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը ի՞նչ է ցույց տվել: Պարզվում է՝ եւ իրավական կարգավորումներ չկան, եւ լաբորատոր հզորությունների հետ կապված խնդիր կա…»:

Արմենպրես

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: