01/17/2025

«Ժողովուրդ». Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում. նախնական արդյունքներ

«Ժողովուրդ». Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում. նախնական արդյունքներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախում Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը: Սա բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով նաեւ կորոնավիրուսային վարակի տարածվածությունն աշխարհում։ Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ, իսկ արդեն նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու։

Եվ երեկ նախնական արդյունքները վկայում էին, որ ընտրությունների արդյունքները կանխորոշվում են առաջին փուլում, եւ Արցախի նախագահ կդառնա Արայիկ Հարությունյանը։

Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ նրա ղեկավարած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքին հաջորդում էր Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցությունը»։

https://news.am/

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: