01/17/2025

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հաձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով՝ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625 կամ քվեարկության մասնակիցների 3.5 %-ի կողմից ոչ ճիշտ են լրացվել քվեաթերթիկները: Այպիսով՝ Քրիստին Բալայանին կողմ է քվեարկել 202 ընտրող կամ կողմ քվեարկած քվեաթերթիկների 0.3 %-ն է բաժին հասնում, Վիտալի Բալասանյան՝ 10755 կամ 14.7 %-ը, Ամիրյան Սերգեյ՝ 106 ընտրող կամ 0.2 %, Դավիթ Բաբայան՝ 587 ընտրող կամ 0.8%, Բելլա Լալայան՝ 162 ընտրող կամ 0.2%, Արայիկ Հարությունյան՝ 36076 կամ 49.26 %, Հայկ Խանումյան՝ 962 ընտրող կամ 1.3%, Դավիթ Իշխանյան՝ 1873 ընտրող կամ 2.56 %, Վահան Բադասյան՝ 743 ընտրող կամ 1%, Մասիս Մայիլյան՝ 19360 կամ 26.4%, Աշոտ Ղուլյան՝ 1683 ընտրող կամ 2.3%, Ռուսլան Իսրայելյան՝ 368 ընտրող կամ 0.5%, Աշոտ Դադայան` 198 ընտրող կամ 0.3%, Մելսիկ Պողոսյան՝ 141 ընտրող կամ 0.2%: Ս. Արզումանյանը տեղեկացրել է, որ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված ձայների 50+1 ձայները, ինչը նշանակում է, որ պետք է անցկացվի երկրորդ փուլը: Համաձայն ընտրական օրենսդրության՝ երկրոր փուլը կանցկացվի ապրիլի 14-ին: Վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 7-ին, ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության կտրվի ապրիլի 11-ից:

Արցախպրես

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: