01/17/2025

Սյունիքի մարզի Կապան քաղաքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք

Սյունիքի մարզի Կապան քաղաքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք


Հարգելի՛ քաղաքացիներ

❗️❗️Ապրիլի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք, իսկ Մեղրի քաղաքում՝ 8 դեպք: Վարակի տարածման հետագա միտումը նվազեցնելու և տարածման շղթաները կոտրելու նպատակով՝ հորդորում ենք խստորեն հետևել հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած սահմանափակումներին, մնալ տանը՝ ինքնամեկուսանալ, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության պարագայում, պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները:
❗️❗️Հիշեցնում ենք, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3-ով։ Իսկ մասնավորապես՝ որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100-250 հազար դրամի չափով:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
syunik_mtad_am 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: