01/17/2025

ԲԸՏՄ-ն Սյունիքի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել է 15 հատված բոխի

ԲԸՏՄ-ն Սյունիքի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել է 15 հատված բոխի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության թիվ 6-րդ պահաբաժնի, թիվ 30 քառակուսու, թիվ 9, 7, 17 անտառամասում ապրիլի 1-ին իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են հատված բոխի տեսակի 15 ծառ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, իրավախախտման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 427 հազար 500 ՀՀ դրամ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին:

«Խստորեն հետևելով ՀՀ պարետի ցուցումով հաստատված նորմերին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ բնապահպանական իրավախախտումներ հայտաբերելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: