01/17/2025

Կորոնավիրուսից ապաքինված ևս 10 պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից․ ապաքինվել է 43 մարդ

Կորոնավիրուսից ապաքինված ևս 10 պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից․ ապաքինվել է 43 մարդ

Կորոնավիրուսով վարակված 10 պացիենտի թեստի արդյունքն ապրիլի 2-ին բացասական է եղել և նրանք դուրս են գրվել բժշկական կենտոններից։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»,- նշել է Թորոսյանը։
Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը եղել է 663։ Արձանագրվել է 7 մահվան դեպք։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: