01/17/2025

Չինական Շենչժենում պաշտոնապես արգելվել է շների եւ կատուների միսը սննդի մեջ օգտագործելը

Չինական Շենչժենում պաշտոնապես արգելվել է շների եւ կատուների միսը սննդի մեջ օգտագործելը

Շենչժենը դարձել է առաջին քաղաքը Չինաստանում, որտեղ պաշտոնապես արգելվել է շներին եւ կատուներին սպանել ու այդ կենդանիների միսն օգտագործել սննդի մեջ, հայտնում է BBC-ն:

Փետրվարին չինական իշխանությունները արգելեցին երկրում գիշատիչ կենդանիների վաճառքը, մորթն ու դրանց կիրառումը սննդի մեջ, քանի որ բազմաթիվ հետազոտություններ փաստել էին, որ կորոնավիրուսը բնակչության շրջանում տարածվել է հենց վայրի կենդանիների միջոցով: Այժմ Շենչժենում արգելվել է նաեւ շների եւ կատուների մսի օգտագործումը: Օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:

Humane Society International-ի տվյալներով՝ Ասիայի երկրներում ամեն տարի սննդում կիրառելու նպատակով մորթի է ենթարկվում 30 միլիոն շուն:

Նշվում է, որ Չինաստանում ոչ բոլորն են շան ու կատվի միս նախընտրում, իսկ բնակչության բացարձակ մեծամասնությունը երբեւէ չի էլ փորձել այդ կենդանիների մսի համը:

Reuters-ը, տեղադրելով քաղաքային իշխանությունների որոշումը, նշում է, որ շներն ու կատուները ամենամոտն են մարդկանց եւ համարվում են նրանց լավագույն բարեկամները, այդ պատճառով էլ ոչ մի արտասովոր բան չկա հիշյալ որոշման մեջ։ Այդ կենդանիներին, որպես սնունդ, վաղուց չեն օգտագործում նաեւ Հոնկոնգում եւ Թայվանում, եւ նման որոշումն ընդամենը ցիվիլիզացիայի դրսեւորում է:

 

 armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: