01/17/2025

Հանրակրթական դպրոցի 9-11-12-րդ դասարանների գրականության «խոսող դասագրքերը» հասանելի կլինեն առցանց

Հանրակրթական դպրոցի 9-11-12-րդ դասարանների գրականության «խոսող դասագրքերը» հասանելի կլինեն առցանց

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը համացանցում տեղադրելու և բոլորին հասանելի դարձնելու նպատակով տրամադրել է հանրակրթական դպրոցի 9–րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Գրականություն» առարկայի «խոսող դասագրքերը», որոնք պարունակում են դասագրքերի բովանդակությունների ձայնագրությունները։

Ձայնագրությունների հեղինակային իրավունքը պատկանում է Ալիկ Խառատյանին, կարդում են Անի Մարգարյանը և Սամվել Ղազարյանը։

Այս մասին գրառում է զետեղվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Խոսող դասագրքերը հասանելի են հետևյալ հղումներով՝

9–րդ դասարան․ Գրականություն

https://bit.ly/39DFahG

11-րդ դասարան․ Հայ գրականություն

https://bit.ly/3aGuYqb

12-րդ դասարան․ Հայ գրականություն

https://bit.ly/2X7CcPU

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: