01/17/2025

Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 443 դեպք

Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 443 դեպք

Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 443 դեպք, որից 43-ի մասին հայտնի է դարձել վերջին մեկ օրվա ընթացքում:

Այս մասին գրում է Tert.am-ը՝ հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
 
«Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 43 նոր դեպք։ Հատուկ ռեժիմով հիվանդանոցներ տեղափոխված յոթ հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, 13-ինը՝ միջին ծանրության, մնացածի վիճակը կայուն է։ Մինչ այսօր երկրում վարակվել է 443 մարդ, որից 32-ն ապաքինվել են, մահացել է 5 հոգի, իսկ 406-ը հատուկ ռեժիմով հիվանդանոցներում բուժում են ստանում»,-ասվում է օպերատիվ շտաբի տարածած հայտարարության մեջ։
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 030 199 դեպք, 54 198-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 219 837մարդ։
 
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:
 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: