01/17/2025

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 822 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3844 -ը բացասական արդյունք է տվել:

Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 14-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 57: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: