01/17/2025

Պետական օժանդակության 6-րդ ծրագրով քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն

Պետական օժանդակության 6-րդ ծրագրով քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 6-րդ ծրագիրը:

 «Այս միջոցառման շահառուներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68․000 դրամի չափով:

Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձիք, որոնց վերջին 2 ամիսների միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, ունեն այլ աշխատանք, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կամ հանդիսանում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման (shorturl.at/eCV47) շահառու»,- ասված է հայտարարության մեջ:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: