03/16/2025

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ։ Թեկուզ ապրելով այսօրվա դժվարություններն ու մտահոգությունները՝ չենք կարող չկարևորել և չգնահատել ձեր դերն ու նշանակությունը մեր՝ տղամարդկանց կյանքում, որը իմաստավորվում և պայծառանում է ձեր իսկ մասնակցությամբ։

Հայ իրականության մեջ մայրության օրը` հայ տղամարդու համար ամենապաշտելի օրն է, քանի որ արտահայտում է հայկական ավանդական ընտանիքի ամենասուրբ մարդու՝ մայրիկի կարևորությունը։ Այս լուսավոր ու պայծառ օրը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքն ու անսահման սերը ձեր նկատմամբ։

Դուք արժանի եք մեծ սիրո, անձնական երջանկության և մեծարանքի։ Մեր խոնարհումը ձեզ, թո՛ղ իրականան ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները։ Եղե՛ք երջանիկ, ապրեցե՛ք երկար։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: