10/12/2026

Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի

Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ավելի է, քան արձանագրված նոր դեպքերի թիվը. դեպքերն ավելացել են 20-ով, առողջացել է 25 պացիենտ: Այս մասին իր ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկվա դեպքերը, նոր դեպքերը 20-նն են: Նախորդ օրվա հետ համեմատած ավելի շատ են (նախորդ օրը 11 էր-խմբ:): Իհարկե թեստերը մի քիչ ավելի քիչ են, թեստերի քանակը 211 է, բայց առողջապահության նախարարութունը և պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել»,-ասաց Փաշինյանը: Նախորդ օրը վարչապետը լավատեսական գնահատական էր հնչեցրել, որ եթե ամբողջ շաբաթ հնարավոր լինի պահպանել դրական միտումները, երկուշաբթի օրվանից կարելի է մտածել սահմանափակումների մեղմման մասին:

Փաշինյանը նշեց՝ ապրիլի 6-ը, ըստ էության, բացառիկ օր է եղել նրանով, որ փաստորեն առողջացումով դուրս գրված պացիենտներն ավելի շատ են եղել առաջին անգամ, քան նոր ախտորոշումները: Փաշինյանը նաև նշեց, որ խորհրդակցություն են ունեցել, և թե Առողջապահության նախարարությունը, թե պարետը պահպանում են զգուշավոր լավատեսությունը:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 էր, արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 էր: Այսինքն կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը Հայաստանում այս պահին 853 է: Ապաքինվածների թիվը՝ 87:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: