01/17/2025

Այս տարի վերջին զանգը կունենա բոլորովին այլ նշանակություն, քննությունը կարող է լինել էլեկտրոնային. Ժաննա Անդրեասյան

Այս տարի վերջին զանգը կունենա բոլորովին այլ նշանակություն, քննությունը կարող է լինել էլեկտրոնային. Ժաննա Անդրեասյան

Կրթական հեռավար գործընթացի առօրեական խնդիրներից առավել ավարտական դասարանների աշակերտներին հուզում է վերջին զանգի և ավարտական քննությունների կազմակերպման հարցը: Այսօր հրավիրաված ասուլիսում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ավարտական դասարանների աշակերտներին խորհուրդ տվեց կենտրոնանալ ոչ թե հրաժեշտի դասի արտաքին ճոխության վրա, այլ՝ իմաստավորել այն:

Նա նշեց, որ այս պահին նախարարությունում քննարկվում է մի քանի սցենար, թե ինչպես են նախատեսվում շարունակել կրթական գործընթացը, ավարտել այն, կազմակերպել քննությունները: Լավատեսական, թե ոչ այնքան, հարկ է ամեն ինչի պատրաստ լինել: Նրա խոսքով՝ տարբերակների մեջ կա նաև քննությունների՝ էլեկտրոնային եղանակով անցկացումը. քննարկումները շարունակվում են, շուտով կիմանանք ընտրված տարբերակի մասին: 

«Վերջին տարիներին նախարարության քաղաքականությունն է, որ վերջին զանգը ոչ թե արտաքին ճոխություն է կամ ավելի ցուցադրական բաներ, այլ այն հոգեվիճակը, իմաստավորումը, որ հատկապես այս օրերին մենք առավել մեծ չափով ու խորությամբ ենք անում: Բոլորիս համար, կարծում եմ, այս տարի վերջին զանգը կունենա բոլորովին այլ նշանակություն»,- նշեց Անդրեասյանը:

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: