01/10/2025

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ մայրեր, կանայք, աղջիկներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այսօր նշվող Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։
Պատահական չէ, որ հենց Ապրիլի 7-ն է ընտրվել հայ մայրերին մեր խոնարհումը, սերն ու երախտագիտությունը հայտնելու համար․ Հայ առաքելական եկեղեցին այն հռչակել է «Մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր», քանի որ այսօր նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։
Եվ չնայած մեր ներկա բարդ ժամանակաշրջանին, չենք մոռանում, որ բոլոր դժվարին իրավիճակներից հաղթանակած դուրս գալու գրավականը նաեւ հայ կնոջ զգոնությունն է, հոգատարությունն ու պատասխանատվությունը, որոնց կարիքն այսօր շատ ունենք։
Առանձնահատուկ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում ներկայումս օրուգիշեր իրենց անխոնջ աշխատանքն իրականացնող մեր բուժաշխատող եւ մյուս ոլորտներում գործադրվող ճիգերի առաջամարտիկ կանանց։
Տոնի առիթով մաղթում եմ բոլորիդ համբերատարություն, խաղաղ ու հոգսերից զերծ օրեր, բարեկեցություն, մշտական գեղեցկություն ու ընտանեկան ջերմություն։
Եղե՛ք սիրված, գնահատված, առողջ եւ երջանիկ։

 

Սյունիքի մարզպետարան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: