01/16/2025

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Անդրեա Բոչելին պատրաստվում է Սուրբ Զատիկի օրը` առաջիկա կիրակի, համերգ տալ Միլանի դատարկ տաճարում, որը կսփռվի ուղիղ հեռարձակմամբ` «մարմնավորելով սերը, հույսն ու ապաքինումը», ասել է իտալացի օպերային աստղը:

Համերգը կհեռարձակվի երգչի Youtube-յան ալիքով ապրիլի 12-ի երեկոյան: Այս մասին տեղեկացնում է Ազատություն-ը:

«Ես հավատում եմ միասնական աղոթքի ուժին, հավատում եմ Սուրբ Հարությանը, դա վերածնվելու բացառիկ խորհրդանիշ է, որի կարիքն այժմ ունեն անխտիր բոլորը` անկախ այն հանգամանքից` հավատացյալ են, թե ոչ»,- ասել է հանրահայտ երգիչը:

Բոչելիի ծնդդավայր Իտալիան նոր կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է, աշխարհում ամենաշատ զոհերը հենց այստեղ են գրանցվել` ավելի քան 16 հազար մահ, վարակված են մոտ 133 հազարը: Մոտ մեկ ամիս է արդեն` երկրով մեկ կարանտին է հայտարարված:

«Կենդանի երաժշտության շնորհիվ, միավորելով աշխարհի բոլոր ծայրերում ծափահարող ձեռքերը, մենք մեր գիրկը կառնենք վիրավոր Երկրագնդի արագ բաբախող սիրտը»,- ասել է Բոչելին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: