01/16/2025

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն քննարկման է ներկայացրել նախագիծ, որով մի շարք գետերում կարգելվի փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցումը։

Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի ծանրաբեռնված գետերում կարգելվի փոքր ՀԷԿ-երի կառուցումը։

Այդ գետերն են՝ Որոտանը, Որոտան գետի Դալի վտակը, Եղեգիսը, Եղեգիս գետի՝ Կարակայա վտակը, Կարակայա վտակի՝ Այսաս վտակը, Ազատ գետի Գողթ վտակը, Դեբեդ գետի Կիստում վտակը եւ Ոսպեկար գետը։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: