01/16/2025

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն

«Մի խումբ մասնագետների կողմից այս օրերին դիտարկվում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունները: Արդյունաբերական ավտոմատացման ոլորտում նման սարքերի արտադրության ինչպիսի՞ ներուժ  ունենք: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ  հայաստանյան ինդուստրիալ ոլորտում կան  հզոր ընկերություններ, որոնք ունեն  բավարար հմտություններ նման սարքերի արտադրությանը զարկ տալու համար: Օրինակ՝ Գորիսում, ինչպես  նա նշեց, «Արմատ» լաբորատորիաների սաներն արդեն արհեստական շնչառության սարք են հավաքել եւ այժմ փորձարկում են այն:

«Արդյունաբերական ավտոմատիկայի ոլորտում հայկական ՏՏ ընկերությունները բավական մեծ պոտենցիալ ունեն եւ ոչնչով չեն զիջում համաշխարհային չափորոշիչներին: Նույնիսկ տեխնոլոգիական առումով  ունենք ամենաբարձր մակարդակը: Բժշկական ուղղվածության ընկերություններ կան, որոնք կկարողանան արհեստական օդափոխման սարքեր նախագծել ու արտադրել: Նրանց արտադրողականությունը, վստահ եմ, կծածկի ոչ միայն երկրի ներսում առկա պահանջարկը, այլ նաեւ պատվերներ կընդունի արտերկիր արտահանելու համար»,- նշեց Կարեն Վարդայանը»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: