01/16/2025

Արհեստական շնչառության սարքերի արտադրություն սկսելը հեշտ չէ. նախարարն ասել է, թե ինչու

Արհեստական շնչառության սարքերի արտադրություն սկսելը հեշտ չէ. նախարարն ասել է, թե ինչու

Հակոբ Արշակյանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են տարվում Հայաստանում կենսական կարևոր նշանակության բժշկական սարքավորումների սեփական արտադրություն սկսելու ուղղությամբ:

Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության ապարատներ արտադրելու համար մի քանի ամիս պետք կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Տնտեսական շահավետության տեսանկյունից, կարծում եմ, որ այդ ներուժը Հայաստանում կա»,- ասաց Արշակյանը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, այդ աշխատանքով ոչ թե պոետությունն է  զբաղվելու, այլ մասնավոր տնտեսվարողը, որն էլ պետք է դա անի մաքսիմալ օպտիմալ տարբերակով:

«Բազմաթիվ ընկերություններ փորձում են նման սարքեր արտադրել, բայց, հաշվի առնելով, որ դա պարզ սարքավորում, չէ, այլ բավականին բարդ սարք է, որոշ ժամանակ պետք կլինի դրանց արտադրական փուլին հասնելու համար»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է նման կենսական անհրաժեշտ սարքավորումների ներմուծմանը, Արշակյանը հայտնեց, որ որոշակի խմբաքանակ արտերկրում արդեն գնվել է և այժմ տեղափոխվում է Հայաստան, ընդ որում, ոչ միայն արհեստական շնչառության, այլև թթվածին մատակարարող այլ տիպի սարքավորումներ ևս:

Առայժմ Հայաստանում միայն վերանորոգվում են թոքերի արհեստական շնչառության սարքերը: Հակոբ Արշակյանի տվյալներով՝ այս պահին արդեն 10 սարք է վերանորոգվել:


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: