01/16/2025

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 40-ով, բուժվածներինը՝ 24-ով, մահացել է ևս մեկ մարդ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 40-ով, բուժվածներինը՝ 24-ով, մահացել է ևս մեկ մարդ

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 40-ով՝ հասնելով 921-ի: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը:

Կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 24-ով և այժմ 138 է: Բացասական են եղել կորոնավիրուսի 4 հազար 902 թեստերի արդյունքները:

Հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասավ 10-ի:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից բուժվողների թիվը տվյալ պահին Հայաստանում 773 է:

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: