01/30/2026

Արցախի ՊԲ հրամանատարը տեսակապով ռազմական խորհրդի հետ քննարկել է սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման թեման

Արցախի ՊԲ հրամանատարը տեսակապով ռազմական խորհրդի հետ քննարկել է սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման թեման

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 9-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական կոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունից:
 
Տեսակապային խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակային ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործմանը, տեխնիկական սպասարկմանը, նորոգման ու հաշվառման, ինչպես նաև բնագավառի հետագա աշխատանքների բարելավմանը վերաբերող թեմաներ:
 
Օրակարգային հարցերի շուրջ ելույթ են ունեցել բնագավառի պատասխանատուները՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործընթացները:
 
Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է խորհրդի նիստի արդյունքները և հանձնարարականներ տվել հեռավար խորհրդակցության մասնակիցներին:

artsakhpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: