01/16/2025

Արսեն Թորոսյանն առաջարկում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը

Արսեն Թորոսյանն առաջարկում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը

Առողջապահության նախարարը կարծում է, որ արտակարգ դրության ռեժիմը կարևոր է կանխարգելման այսօրվա գործողությունների շարունակականությունն ապահովելու համար։

 Առողջապահության նախարարությունն առաջարկում է երկարացնել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Առաջարկելու ենք կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը: Կարծում ենք, որ դա կարևոր է կանխարգելման այսօրվա գործողությունների շարունակականությունն ապահովելու տեսակից»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այսօր նախարարության խնդիրն է գտնել վարակի բոլոր հնարավոր դեպքերը, թեստավորել, հաստատել, մեկուսացնել և բուժել:

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 937-ի։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: