01/16/2025

Երևան-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Երևան-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Երևան-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտից, ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ին Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (կմ 358+200) տեղի ունեցած մոտ 20 խորանարդ ծավալով քարաթափման պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։

«Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ, և ճանապարհը կարճ ժամանակահատվածում դարձել է երկկողմանի երթևեկելի։

Հարգելի վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: