01/16/2025

Ապրիլի 24-ի, մայիսի 8-ի և 9-ի միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը

Ապրիլի 24-ի, մայիսի 8-ի և 9-ի միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրերին կայանալիք միջոցառումներին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերի շրջանակում կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք ունենք հիշատակի և տոն օրեր` ապրիլի 24-ը, Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը։ Այս միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի։ Եթե մենք թույլ տանք, որ մասնակցությունը լինի սովորական ընթացակարգով, ապա կունենանք կորոնավիրուսի համավարակի անվերահսկելի բռնկում։ Ապրիլի 24-ին, մայիսի 8-ին և 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- ասաց Փաշինյանը։
 
Վարչապետը քաղաքացիներին խնդրեց ըմբռնումով մոտենալ այս որոշումներին։

artsakhpress.am

 

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: