01/10/2025

ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

«Այսօր յարեաւ ի մեռելոց փեսայն անմահ եւ երկնաւոր
Քեզ աւետիք խնդութեան հարսն ի յերկրէ եկեղեցի»:

Սիրելի՛ սյունեցիներ, հավատացյալ ժողովուրդ, եղբայրներ և քույրեր

Ուրախ ենք, որ Աստծու ողորմությամբ մեկ անգամ ևս կարողանում ենք շնորհավորել ձեզ Փրկչի հրաշափառ Սուրբ հարության տոնի առթիվ և կենսաբեր ավետիսով մեր բարեմաղթանքները հղել՝ աղոթելով հարուցյալ Տիրոջը, որ շնորհի ձեզ ու ողջ մարդկությանը առողջություն այս օրերին պատուհասած փորձությունը հաղթահարելու համար:

Հիրավի, այժմ առավել խորն ենք զգում Սուրբ հարության բարի լուրի կարիքը՝ իբրև լույս մշտանորոգ հույսի, արդարության հաղթության և հավերժական կյանքի ժառանգման: Ուստի թող բարձրյալ Աստված անսասան հավատ, ուժ և եռանդ պարգևի՝ հաղթահարելու ցանկացած դժվարություն ու վտանգ, և թող արարչագործ սիրով լցվեն մեր հոգիները առ Աստված:

Փա՜ռք հրաշափառ հարությանը Քո, Տե՛ր:
Փա՜ռք հրաշափառ իջմանը Քո, Տե՛ր:
Փա՜ռք հրաշափառ փրկությանը քո, աշխա՛րհ, որ Տերը պիտի պարգևի:

Օրհնությամբ՝
Տեր Մակար վրդ. Հակոբյան

Սյունյաց թեմ / Syunyac tem

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: