01/16/2025

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1039-ի. ապաքինվել է ևս 14 քաղաքացի

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1039-ի. ապաքինվել է ևս 14 քաղաքացի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1039 է, արձանագրվել է մահվան 14 (ավելացել է ևս մեկը) դեպք: Թեստերից 7631-ը բացասական արդյունք է տվել: Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 14-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 211: Այս պահին փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: